ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ

10:04     7 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի  հյուսիս-արևելքում։ 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  և  Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:


© armedia.am