Հայտնի է Եվրոպայի ամենակոռումպացված երկիրը

11:13     7 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի ամենակոռումպացված երկիրը Ուկրաինան է: Այս մասին ասվում է Աուդիտորների եվրոպական դատարանի տարածած փաստաթղթում, փոխանցում է Интерфакс-ը:

Դատարանի կարծիքով՝ չնայած Ուրաինան փորձում է բարեփոխումներ իրականացնել՝ այդ երկրում «տնտեսության, քաղաքականության և մեդիա ոլորտներում գլխավորը դերը շարունակում է պատկանել օլիգարխներին»:

Նշենք, որ եվրոպացի դատավորների խնդիրն է գնահատել Եվրամիության միջոցները ծախսելու արդյունավետությունը և ճշտությունը:


© armedia.am