Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն կլոր սեղան էր հրավիրել փախստականների փոքր խմբի համար, որպեսզի քննարկեն Կանադայում սիրիացի փախստականների գտնվելու առաջին տարվա խնդիրները, հայտնում է CBC–ն։
Դիմելով վարչապետին՝ Վանիկ Կարապետյանը հիշել էր, թե ինչպես է ինքը բարձրացել Բեյրութից Տորոնտո մեկնող օդանավ։ Նրա ձեռքը սեղմել էր մի կանացի և ասել. «Եկե՛ք Կանադա և այն ավելի լա՛վը դարձրեք», փոխանցում է news.am-ը:
«Հետո մենք վայրէջք կատարեցինք Փիրսոնի օդանավակայանում, և առաջին մարդը, որը սեղմեց մեր ձեռքը, վարչապետն էր»,– պատմել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իր համար հատկապես կարևոր էին վարչապետի բառերը. «Բարի՛ գալուստ տուն», չէ՞ որ, երբ դու լքում ես քո տունը, հատկապես կարևոր է լսել նման բառերը