Հատուկ ծառայությունների աշխատակիցները Մոսկվայում և Մոսկվայի մարզում լայնամասշտաբ հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 25 մարդու, որոնք կասկածվում են ծայրահեղականության և ահաբեկչությանն աջակցության համար: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ուժային կառույցներում աղբյուրը:
Նշվում է, որ հատուկ գործողությունն իրականացրել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ Ներքին գործերի նախարարության «Է» («Э») կենտրոնի և հատուկ նշանակության մարտիկների հետ համատեղ: Ձերբակալություններն իրականացվել են մի քանի տասնյակ հասցեներով:
Ձերբակալվածները կասկածվում են ծայրահեղական գործունեության, ահաբեկչությանն աջակցության և Ռուսաստանում վահաբիստական ընդհատակի հետ կապերի մեջ: