Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

14:47     7 դեկտեմբերի, 2016

 

Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:


© armedia.am