Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղի համար, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Մանչեստեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է Եվոպայի լիգայում «կամիր սատանաների» հայտացուցակը:
Եվրոպայի լիգայի շրջանակներում «Զարյա»-«Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: