Պակիստանի Հավելիան քաղաքի մոտ կործանվել է 47 ուղևորի տեղափոխող օդանավը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Daily Pakistan–ին։
Պարբերականի տվյալներով՝ օդանավում եղել է 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Օդանավը դուրս էր եկել Չիթրալ քաղաքից և պետք է վայրէջք կատարեր Իսլամաբադում։