ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում քննարկել են Հալեպում կրակի դադարեցման և մարդասիրական օգնության ցուցաբերման ուղղությամբ քայլերը։ «Նրանք քննարկել են բազմակողմ ջանքերը՝ ուղղված Հալեպում կրակի դադարեցման հասնելուն և Սիրիայում տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանց մարդասիրական օգնության մատակարարմանը, ովքեր դրա խիստ կարիքն ունեն», - հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ լուրջ հաջողություններ են գրացել Հալեպը զինված խմբավորումներից ազատագրելու հարցում: