6-ամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով տպավորիչ ելույթ էր ունեցել ռուսական «Բոլորից լավը» (Лучше всех!) հաղորդման շրջանակներում, հայրենակիցներին վստահեցրել է, որ շատ լավ տիրապետում է նաև հայոց լեզվին:
Համացանցում տեղադրված տեսանյութում նա արտասանել է Պուշկինի «Ձմռան երեկո» բանաստեղծության Հովհաննես Թումանյանի թարգմանությունը:
Նշենք, որ ռուսական հաղորդման շրջանակներում Բեյլերյանի ելույթից հետո համացանցում բազմաթիվ օգտատերեր կասկած էին հայտնել, որ երեխան տիրապետում է մայրենի լեզվին: