Ադրբեջանում պատգամավորներն առաջարկել են երկիրը նահանգների բաժանել՝ լուծարելով մարզերը։ Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում կատարելով haqqin.az–ին:
Ադրբեջանի որոշ մարզեր միավորելու և առավել խոշոր վարչական միավորներ ստեղծելու առաջարկով Միլի Մեջլիսում հանդես է եկել պատգամավոր Ֆազաիլ Աղամլըն։ Պատգամավորը կարծում է, որ դա կառավարման համակարգը մարզերում ավելի ճկուն և արդյունավետ կդարձնի։
«Դեռևս դժվար է ասել, թե որքանով է բաժանման այս առաջարկը համապատասխանում աշխարհագրական դիրքին, արդյունաբերական և գյուղատնտեսական պոտենցիալին, սակայն չի կարելի չընդունել, որ ոչ այնքան մեծ պետության համար, ինչպիսին Ադրբեջանն է, 61 մարզը շատ է։ Շատ հավանական է, որ փոքր տարածքների փոխարեն առավել նպատակահարմար է ունենալ 7-8 նահանգ»,– ասել է պատգամավորը։