Ղարաբաղյան հակամարտության այս տարվա սրացումը ցույց տվեց ԵԱՀԿ տարածքում անվտանգության խոցելիությունը. Շտայնմայեր

15:26     8 դեկտեմբերի, 2016

Ղարաբաղյան հակամարտության այս տարվա սրացումը ցույց տվեց, թե ինչքան խոցել է ԵԱՀԿ տարածքում անվտանգության ճարտարապետությունը: Այս մասին ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստի բացումից առաջ հայտարարել է կառույցում այս տարի նախագահող Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերը, փոխանցում է haqqin.az-ը:

Նա ընդգծել է «ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման մեխանիզմների ամրապնդումը»՝ միևնույն ժամանակ նշելով, որ «ԵԱՀԿ շատ լավ գործունեություն է ծավալում այնպիսի հարցերում ինչպիսի է ճգնաժամը Ուկրաինայի արևելքում և Ղարաբաղյան հակամարտությունը»:


© armedia.am