Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար հաստատել է առանց վիզային ռեժիմ: Independent-ի տեղեկացմամբ` առանց վիզային ռեժիմը կվերաբերի 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների:
Լրատվակայքի փոխանցմամբ, ԵՄ պաշտոնյաները հայտնում են, որ համաձայնությունը վերջ է դրել ԵՄ ներսում առկա տարակարծություններին:
ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի մասնակցությամբ ուշ գիշերվա բանակցությունները հանգեցրել են փոխհամաձայնության այն մեխանիզմի պայմանների շուրջ, որոնք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակներում առանց վիզային ռեժիմի կասեցումը: