Երկիր Մեդիա լրատվակայքը տեղեկացնում է, որ Վարչապետ Կարեն Կարապետյանը Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթության մասսայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները:
Սույն փոփոխությունը նախատեսվում է գործարկել նոր ուսումնական տարվանից:
Բացի այդ, վարչապետը՝ կարևորելով ֆինանսական և տնտեսագիտական որակյալ կրթության արդիականացումը, հանձնարարել է Լևոն Մկրտչյանին՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով: