Սաուդյան Արաբիան չարաշահում է իսլամը և Մերձավոր Արևելքում հակամարտությունների նկատմամբ «խաղավարի» դիրք է գրավել:
The Guardian-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:
Նրա խոսքով կան քաղաքական գործիչներ, ովքեր կրոնը չարաշահում են սեփական քաղաքական շահերի հետագա առաջմղման նպատակով: Նրա կարծիքով, սա ամենամեծ քաղաքական խնդիրներից մեկն տարածաշրջանում է: Համաձայն Ջոնսոնի՝ դա ողբերգություն է:
ԱԳ նախարարն այնուհետև ընդգծել է «ուրիշի ձեռքերով պատերազմները մանիպուլացնելու և ծավալելու» հարցում Սաուդյան Արաբիայի և Իրանի դերը: Բացի այդ, նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի երկրներում չկա հեռատես ղեկավարություն, որն ընդունակ կլինի հաշտեցնելու սուննիներին և շիաներին: