Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, հայտնում է TACC-ը: «Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պատրաստվել են շուրջ 25 հարցեր, և դրանք բոլորն Էլ շատ լուրջ ներուժ են բովանդակում, այդ թվում՝ մեր երկրների տնտեսական աճի խթանման համար», - ասել է նա, խոստանալով ՌԴ նախագահին ներկայացրել «մի քանի սկզբունքային հարցեր, որոնք կարող են խթանել ինտեգրացման խորացումը»:
Պուտինը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը պլանավորվում Է դեկտեմբերի 26-ին հաստատել Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովում: