ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը, հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը:
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայացել: