Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյային»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0: Հանդիպման հաշիվը բացեց ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
48-րդ րոպեին հայ կիսապաշտպանը խաղադաշտի կենտրոնից խլելով գնդակն առաջ շարժվեց և ՄՅՈՒ-ի կազմում պաշտոնական խաղերում խփեց իր առաջին գոլը: