Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հարկադիր կատարման աշխատակիցները հանել են Սուրի համայնքապետարանի շենքի վրայի հայերեն և ասորերեն գրառումները, որը տեղադրել էր նախկին քուրդ համայնքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, հայտնում է haqqin.az-ը՝ Demokrathaber-ին հղումով:
Հաղորդվում է, որ հայերենով և ասորերենով «Սուրի համայնքապետարան» գրառումը հանվել է ներկայիս քաղաքապետի հրամանով: Հայերեն գրառման փոխարեն տեղադրվել է Թուրքիայի դրոշը:
Նշենք, որ Աբդուլլահ Դեմիրբաշը Թուրքիայում առաջին համայնքապետն էր, ով համայնքապետարանի շենքի վրա հայերենով գրառում էր տեղադրել: Նա նաև հայերենով գիրք է հրատարակել: