Գերմանիայի Համբուրգ քաղաքում ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչութունների ղեկավարները քննարկել են միջազգային ասպարեզում հայ-ռուսական համագործակցության մի շարք հարցեր, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները», -ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարությունում: