ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա NBC հեռուստաալիքով հեռարձակվելիք Celebrity Apprentice ռեալիթի շոուի գործադիր պրոդյուսեր, հայտնում է Variety պարբերականը։
Շոուի ցուցադրությունը մոտ 2 տարի տևած դադարից հետո կվերսկսվի 2017 թվականի հունվարի 2-ին։ Նախկինում այն անձամբ Թրամփն է վարել, սակայն 2015 թվականին հեռացվել է նախընտրական արշավի ժամանակ սկանդալային հայտարարությունների պատճառով։ Նրան կփոխարինի Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։
Նոր եթերաշրջանում Թրամփը կլինի գործադիր տնօրեն, որի աշխատավարձը շոուի յուրաքանչյուր թողարկման համար կկազմի առնվազն 100 հազար դոլար։