Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու օգտին: Հաղորդվում է, որ իմփիչմենթի օգտին քվեարկել են 300 պատգամավորներից 234-ը:
Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, Պակ Կին Հեի ճակատագիրն այժմ որոշելու է երկրի սահմանադրական դատարանը. գործի քննությունը կտևի առնվազն 180 օր:
Նշենք, որ նախագահը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: