Նախնական գնահատումների համաձայն՝ Սիրիայի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 180 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում էИнтерфакс-ը, այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ամփոփելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 8-ին կայացած փակ հանդիպման արդյունքները:
«Իհարկե, դա մեկ կամ երկու երկրի ուժերից վեր Է, իսկ առանց քաղաքական կարգավորման, առանց քաղաքական համակարգի որոշակի բարեփոխման, որն այս կամ այն չափով կբավարարի ընդդիմությանը, սպասել, որ վերականգնման միջազգային արշավ կծավալվի, անիմաստ Է», - ընդգծել է նա: Չուրկինի խոսքով՝ «Սիրիայի կառավարությունը հաղթում Է արևելյան Հալեպում»: