Թուրքիան և Ռուսաստանը ցանկանում են գազի առևտուրը թուրքական լիրայով իրականացնել

20:18     9 դեկտեմբերի, 2016

Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են բնական գազի առևտուրը իրականացնելու հարցը:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «ntv.com.tr»  լրատվակայքին, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

«Էներգետիկ քաղաքականության այս նոր փուլում Թուրքիան պատրաստվում է ազգային արժույթով առևտուր իրականացնել հատկապես այն երկրների հետ, որոնք գործ ունեն մեծ ծավալների էներգիայի շրջանառության հետ», - նշել է  նախարարը:

Նաև հավելել է որ ներկայումս աշխատանքներ են տարվում ռուսական համապատասխան կառույցների հետ՝  թուրքական լիրայով առևտրին անցնելու համար:


© armedia.am