Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահաների նախաձեռնությամբ` երեկ (դեկտեմբերի 8-ին) Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- հայտնել է Բալայանը: