ԵԱՀԿ-ն աշխատում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։