Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդներ տեղակայելու վայրի հարցում կոնսենսուս չկա: Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ նախևառաջ համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համաձայնագրի վերահաստատման անհրաժեշտության շուրջ: «Դա արվել է, սակայն, ցավոք, խախտումները շարունակվում են, և մենք բարձր ենք գնահատում շփման գծում իրավիճակի մոնիթորինգում ԵԱՀԿ-ի դերը»,- նշել է Լավրովը:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ նաև համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման վերաբերյալ: «Այդ թիվը մեծ չէ: Խմբի անդամների թիվը ավելացվել է 7 մարդով: Որքան տեղյակ եմ, խումբը 12 մարդուց է բաղկացած»,- ասել է Լավրովը, ապա հավելել,-