ԱՄՆ նորընտիր նախագահի աշխատակազմը՝ ՌԴ-ի կողմից Թրամփին օժանդակելու մասին

16:05     10 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային աշխատակազմը մեկնաբանել է ԶԼՄ-ների այն հաղորդագրությունը, համաձայն որի, ԱՄՆ Կնետրոնական հետախուզությունը կասկածել է ՌԴ-ին Հանրապետական թեկնածուին ընտրություններում հաղթանակ ապահովելու աջակցության մեջ:

«Դրանք այն նույն մարդիկ են, ովքեր ասում էին՝ Սադայմ Հուսեյնն ունի մասսայական ոչնչացման զենք: Ընտրություններն արդեն ավարտվել են պատմության մեջ ամենավճռական հաղթանակներից մեկով»,- ասված է Թրամփի աշխատակազմի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ժամանակն է՝ ԱՄՆ առաջ շարժվի և «երկիրը կրկին հզոր դարձնի»:

Նշենք, որ ավելի վաղ The Washington Post թերթը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին՝ փորձելով օժանդակել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին:


© armedia.am