Սպանվել է ԻՊ առաջնորդներից մեկը

20:35     10 դեկտեմբերի, 2016

Սիրիայում ամերիկյան անօդաչու սարքի հարվածի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ծայրահեղ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Բուբակեր ալ-Հակիմը, հայտնում են ամերիկյան զինված ուժերը, հաղորդումը BBC:

Նրանց տվյալներով, ալ-Հակիմը սպանվել է նոյեմբերի վեցին Ռաքքա քաղաքում, որը ԶԼՄ-ներն անվանում են ԻՊ-ի մայրաքաղաք:

Նշվում է, որ ալ-Հակիմը մասնակցել է ֆրանսիական Շառլի Հեբդո խմագրատան վրա ահաբեկչական հարձակմանը:


© armedia.am