ԱՄՆ-ում առկա բոլոր Galaxy Note 7-երը կարգելափակվեն

19:01     10 դեկտեմբերի, 2016

Smasmung ընկերությունը  կարգելափակի ԱՄՆ-ում առկա բոլոր Galaxy Note 7 սմարտֆոնները, հաղորդում է NBC News-ը՝ հղվելով հարավկորեական ընկերության հայտարարության վրա:

Հեռուստաընկերության տվյալներով, հեռախոսները կհագենան նոր ծրագրային ապահովմամբ, որը կզրկի դրանք լիցքավորելու և որպես հեռախոս օգտագործելու հնարավորությունից:

Այս մոդելի համար ծրագրային ապահովման նոր տարբերակը կթողարկվի դեպտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին ընկերությունը դադարեցրեց այդ մոդելի սմարտֆոնների արտադրությունը՝ պայմանավորված դրանց մարտկոցների հետ խնդրով:Այն պատճառով, որ վերջիններս այրվում էին, ընկերությունն ավելի քան 2.5 մլն հեռախոս ետ կանչեց:


© armedia.am