Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը դեռ երկար կշարունակվի. Frontier Strategy Group

18:13     11 դեկտեմբերի, 2016

Տնտեսական ճգնաժամի դեմ պայքարը, որին բախվել է Ադրբեջանը, դեռ երկար կշարունակվի: Այս մասին ասվում է Frontier Strategy Group վաշինգթոնյան խորհրդատվական գործակալության պատրաստած զեկույցում:

Գործակալության փորձագետ Մարկ Մաքնեյմը զգուշացրել է ներդրողներին, որ առաջիկա տարիներին Ադրբեջանում սպասվում է բարձր ինֆլյացիա, պետական ներդրումների կրճատում և բնակչության կողմից ծախսերի նվազում:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի ազգային արժույթը շարունակելու է արժեզրկվել, և Ադրբեջանը 2017 թվականին ստիպված է լինելու շարունակել պայքարը տնտեսական անկման դեմ, որն այս տարի կազմել է 4 տոկոս:

Միևնույն ժամանակ Frontier Strategy Group գործակալության փորձագետները կարծում են, որ չնայած տնտեսական դժվարություններին՝ քաղաքական լարվածություն Ադրբեջանում չի սպասվում: 


© armedia.am