Մերձդնեստրում նախագահական ընտրությունները կայացած են ճանաչվել

19:45     11 դեկտեմբերի, 2016

Չճանաչված Մերձդնեստրի մոլդովական  հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացած է ճանաչել նախագահական ընտրությունները։ Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է ԿԸՀ նախագահ Ելենա Գորոդեցկայան։

Նրա տեղեկացմամբ՝  տեղական ժամանակով ժամը 12։00-ին մասնակցությունը գերազանցել է 28 տոկոսը՝ գերազանցելով պահանջվող 25 տոկոսի շեմը։

Գորոդեցկայան նշել է, որ օրենսդրության համաձայն՝ ընտրությունները կարելի է կայացած համարել։ նրա խոսքով քվեարկության արդյունքների վրա ազդող խախտումների մասին ԿԸՀ-ը տեղեկություններ չի ստացել:

Lenta.ru լրատվականի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերը աշխատելու են մինչև ժամը 20։00։ Նախագահի պաշտոնին հավակնում է 6 թեկնածու՝ այդ թվում գործող նախագահ Եվգենի Շևչուկն ու խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին:


© armedia.am