Ես բավականաչափ խելացի եմ հետախուզության զեկույցներն ամեն օր լսելու համար. Դոնալդ Թրամփ

10:44     12 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չափազանց խելացի է, որպեսզի լսի հետախուզության ամենօրյա զեկույցները, որոնք հաղորդվում են երկրի ղեկավարին: Թրամփի խոսքով` դրանք տեղեկատվության մշտական կրկնություն են պարունակում: Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

«Գիտեք, ես խելացի մարդ եմ: Պետք չէ ինձ հաջորդ 8 տարում ամեն աստծու օր ասել նույն բանը և նույն խոսքերով», - լրագրողի հաղորդմամբ` ասել է Թրամփը:

Թրամփի կարծիքով` հետախուզությունը պետք է տեղեկացնի Սպիտակ տան վարչակազմին միայն եթե «ինչ-որ բան փոխվի»:


© armedia.am