Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ին բարեկամություն անել Վաշինգտոնի թշնամիների հետ

12:48     12 դեկտեմբերի, 2016

Եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չաջակցի «միասնական Չինաստանի» քաղաքականությանը և հարաբերություններ զարգացնի Թայվանի հետ, Չինաստանը կարող է սկսել զենք վաճառել Միացյալ Նահանգների հակառակորդներին։ Այս մասին ասվում է չինական The Global Times թերթի հեղինակային հոդվածոմ։

Եթե Վաշինգտոնը սկսի զենք վաճառել Թայվանին, Պեկինը որևէ հիմք չի ունենա ԱՄՆ-ին համարել իր գործընկերը։ «Ի պատասխան Թրամփի սադրանքների՝ Պեկինը կարող է աջակցություն առաջարկել, այդ թվում՝ ռազմական, ԱՄՆ-ի թշնամական ուժերին»,-նախազգուշացնում է հոդվածի հեղինակը։

Հոդվածը դարձել է Դոնալդ Թրամփի հայտարարության արձագանքը: Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը կասկածի տակ է դրել «միասնական Չինաստանի» քաղաքականությանը հետևելու անհրաժեշտությունը։ 


© armedia.am