Նեթանյահուն ցանկանում է պայմանավորվել Թրամփի հետ իրանական գործարքի չեղարկման մասին

12:02     12 դեկտեմբերի, 2016

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է պայմանավորվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկման մասին, հաղորդում է BBC-ը:

CBS ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում իսրայելցի վարչապետը հայտարարել է, որ նա ունի այդ գործարքը խզելու առնվազն հինգ տարբերակ, սակայն չի մանրամասնել դրանք:

Նշենք, որ նախընտրական արշավի ժամանակ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Իրանի հետ միջուկային գործարքը՝ այն անվանելով «երբևէ կնքված ամենավատ գործարք»:


© armedia.am