Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն CBS ամերիկյան հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին հետ Սիրիայի հարցով պայմանավորվածությունների առկայության մասին։ Այս մասին նա հայտնել է ։
«Երբ Պուտինը որոշել էր զինված ուժեր ուղարկել Սիրիա, ես գնացի նրա հետ խոսելու և ասացի. «Տեսե՛ք, թե ես ինչպես կվարվեմ։ Ես չեմ ներխուժի Սիրիա, սակայն միևնույն ժամանակ եթե Սիրիան հարձակվի մեզ վրա, եթե Իրանը փորձի օգտագործել Սիրիան մեր վրա հարձակման համար, մենքդա կկանխենք»», - հայտարարել է Նեթանյահուն։
Նեթանյահուին խոսքով՝ Պուտինը համաձայնել է այդ պայմանին։ «Այնպես որ մենք համակարգում ենք գործողությունները, քանի որ ոչ ոք չի ցանկանում չկանխամտածված հակամարտություն Իսրայելի և Ռուսաստանի միջև», - հավելել է Նեթանյահուն։