Հալեպի 90%-ն անցել է սիրիական բանակի հսկողության տակ

14:04     12 դեկտեմբերի, 2016

Սիրական գրոհայինները գրեթե ամբողջությամբ կորցրել են Հալեպ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, որտեղից նրանց, մի քանի ամիսների ընթացքում ռուսական զորքերի աջակցությամբ սիրիական կառավարական ուժերը դուրս էին հանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Բանակն ամբողջության իր վերահսկողության ներքո է վերցրել Շեյխ-Սաիդ թաղամասը: Սիրիական ռեժիմն այժմ կառավարում է Հալեպի 90 %-ը»,- հայտնել է Լոնդոնում գտնվող՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգով զբաղվող սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Ռահմանը «Ֆրանս պրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Դիտորդների պնդմամբ, սիրիական ավիացիան շարունակում է հարվածներ հասցնել գրոհայինների հսկողության ներքո գտնվող տարածքներին, որտեղ նախկինի պես առկա են խաղաղ բնակիչներ:


© armedia.am