Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հերքել Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը այն մասին, Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված ադրբեջանցի դեվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցը: Սուլեյմանովի փոխանցմամբ՝ Կարմիր խաչի ներկայացուցիչներն, իբր, նշել են, որ ադրբեջանցիների նկատմամբ դատական վճիռը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:
Կարմիր խաչի տարածած հայտարարության համաձայն՝ կազմակերպությունր երբեք չի արտահայտվել ձերբակալության պատճառների, դրանց իրավական ասպեկտների մասին: «Կարմիր խաչը հանդես չի գալիս բանտարկյալների ազատ արձակման օգտին: Մեր հիմնական առաքելությունն է ապահովել բոլոր ձերբակալվածների հետ մարդասիրական վերաբերմունքը», - ասվում է կազմակերպության տարածած հայտարարությունում: