ԵՄ-ն և Կուբան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման մասին

17:08     12 դեկտեմբերի, 2016

Եվրամիությունը և Կուբան հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր են ստորագրել, տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ պայմանագիրը ստորագրվել է Բրյուսելում Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպման ժամանակ:

Նշվում է նաև, որ այդ փաստաթղթի ստորագրումով Եվրամիությունը կդադարեցնի Կուբայի նկատմամբ 1996 թվականից կիրառվող սահմանափակիչ քաղաքականությունը:


© armedia.am