Ուկրաինայի խորհրդարանում կքննարկվի Արսեն Ավակովի հրաժարականի հարցը

11:07     13 դեկտեմբերի, 2016

Ուկրաինայի խորհրդարանի իրավապահ գործունեության օրենսդրական ապահովման հարցերով հանձնաժողովը կքննարկվի երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Բատկիվշինի» կուսակցությունից պատգամավոր Իգոր Լուցենկոն:

Հաղորդվում է, որ այս հարցով հանձնաժողովի նիստը նշանակված է դեկտեմբերի 21-ին:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ավակովը հրաժարական է տվել և մեկնել արտասահման, սակայն այս տեղեկությունը հերքվեց:


© armedia.am