Financial Times-ի վարկածով Դոնալդ Թրամփը ճանաչել է «տարվա մարդ»

12:52     13 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչվել է «տարվա մարդ» Financial Times ամագրի վարկածով:

Financial Times-ը հիշեցնում է, որ «բազմաթիվ լավ տեղեկացված հանրապետական և դեմոկրատ ամերիկացիներ ենթադրում էին, որ Դոնալդ Թրամփը չի կարող ընտրվել»: Նա ԱՄՆ-ի քաղաքականության կանոնները նորից է գրել: Այժմ նախագահը, ով գործարքներ կնքելու մասնագետ է, պետք է կատարի իր խոստումները, ասվում է պարբերականի հոդվածում:

Դեկտեմբերի 7-ին Թրամփին «Տարվա մարդ» էր ճանաչել նաև Time-ը՝ նրան անվանելով «Ամերիկայի տարաջատված նահանգների ընտրված նախագահ»։




© armedia.am