Instagram սոցիալական ցանցը ԱՄՆ-ի օգտատերերի համար ուղիղ տեսահեռարձակման գործառույթ է գործարկել, հայտնում է TechCrunch-ը:
Live գործառույթը հասանելի կլինի Instagram Stories-ի միջոցով: Տեսանյութը կրկին նայել սակայն հնարավոր չի լինի, քանի որ այն սերվերում չի պահպանվի: Սա ուղիղ տեսահռարձակում գործառույթի հիմնական տարբերությունն է մյուս համանման ծառայություններից: