Թրամփը հայտնել է ԱՄՆ նոր պետքարտուղարի անունը

15:26     13 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարը կլինի Ռեքս Թիլերսոնը, ով ExxonMobil նավթային խոշոր կորպորացիայի ղեկավարն է, հաղորդում է CBS հեռուստաալիքը։

64-ամյա Ռեքս Թիլերսոնը գլխավորում է ExxonMobil ընկերությունը 2006 թվականից, սակայն ընկերությունում աշխատում է բավականին երկար ժամանակ: ԱՄՆ-ի նոր պետքարտուղարը մասնագիտությամբ ինժեներ է:

 

 


© armedia.am