ԼՂՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովական Հանրապետության նորընտիր նախագահին

18:15     13 դեկտեմբերի, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նորընտիր նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն: 

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՜ն Վադիմ Նիկոլայի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Մեր ժողովուրդներին ու երկրներին միավորում են պատմական և արժեհամակարգային շատ ընդհանրություններ, և մենք անկեղծորեն շահագրգռված ենք Մերձդնեստրի հետ եղբայրական հարաբերությունների պահպանմամբ, ում հետ բարեկամությունը մեր երկրում բարձր են գնահատում:

Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունն այսուհետ էլ կշարունակի զարգանալ և ամրապնդել իր անկախ պետականությունը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, եղբայրական Մերձդնեստրին՝ խաղաղություն ու բարգավաճում»:


© armedia.am