Եվրամիության ԱԳ նախարարները դեմ են արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու մասին Ավստրիայի առաջարկին, հայտնում է euronews-ը: Միևնույն ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները նշել են, որ ստեղծված իրավիճակում չի ծրագրվում բանակցային նոր գլուխներ բացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թղթապանակում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակվող բռնաճնշումների պատճառով Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում սառեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները Անկարայի հետ;