Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է

10:59     14 դեկտեմբերի, 2016

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները կողմ են քվեարկել մինչև 2017 թվականի հուլիսի 15-ը երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմի երկարացմանը, հայտնում է France Presse գործակալությունը։

Հարցը քվեարկության էր դրվել ֆրանսիական կառավարության կողմից, որի կարծիքով ահաբեկչության սպառնալիքն երկրում դեռևս ամբողջությամբ վերացված չէ:

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը գործում է 2015 թվականի նոյեմբերի 13-ից՝ 130 մարդու կյանք խլած Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:

 


© armedia.am