ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը պայմանավորվել են Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման շուրջ

10:47     14 դեկտեմբերի, 2016

ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է ԵՄ խորհրդում նախագահող երկիր Սլովակիայի թվիթերյան պաշտոնական էջում, գրում է  apsny.ge-ը։

«Լավ լուր Վրաստանի քաղաքացիների համար. ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել վիզային ազատականացման մասին», - ասվում է հաղորդագրությունում։


© armedia.am