ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը քաղաքական պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է ԵՄ խորհրդում նախագահող երկիր Սլովակիայի թվիթերյան պաշտոնական էջում, գրում է apsny.ge-ը։
«Լավ լուր Վրաստանի քաղաքացիների համար. ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել վիզային ազատականացման մասին», - ասվում է հաղորդագրությունում։