ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Brexit կազմակերպելու մեջ մեղադրելու փորձերը խոսում են բրիտանական քաղաքական գործիչների անփութության ու պրոֆեսիոնալիզմ չունենալու մասին: Այսպես է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել բրիտանացի պատգամավորի հայտարարությանը, որով նա Վլադիմիր Պուտինին մեղադրել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեին միջամտություն ունենալու մեջ: Այս մասին փոխանցում է utro.ru-ն:
Պեսկովի խոսքերով, նման հայտարարությունը վկայում է Բրիտանիայի քաղաքականության ու քաղաքական գործիչների անհեռանկատության, պրիմիտվության և անհաջողության մասին:
Ըստ ՌԴ նախագահի խոսնակի, նման հորինվածքների, հեքիաթների և սարսափելի պատմությունների միջոցով Բրաիտանիան ցանկանում է արդարացնել ռեալ գործերի և հաջողությունների պակասը քաղաքականության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Բրիտանիայի մշակույթի նախարար Բեն Բրեդշոուն Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հնարաքվեի մեջ բարձրացրել էր «ռուս հաքքերների» միջամտության հարցը: