ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում:
Ինչպես գրում է Kommersant թերթը, «քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդին՝ Հայաստանին, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը»։
Ինչպես հայտնել է թերթի աղբյուրը «ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկը կլինի պարզաբանելի Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ։ Ադրբեջանցի գործընկերները շատ բացասական են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»։