Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններն, այնպես էլ իրավիճակը Սիրիայում և Մերձավոր Արևելքում ընդհանրապես, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ կողմերը համաձայնության են եկել հնարավորինս շուտ սկսել Հալեպի արևելյան շրջանների խաղաղ բնակչության և ընդդիմության զինյալների տարհանումը:
Էրդողանը վստահեցրել է, որ Անկարան պատրաստ է մարդասիրական միջանցքներ բացելուց հետո ժամանակավոր ապաստան և մարդասիրական օգնություն տրամադրել Հալեպի բնակչությանը: